Ուժեղ գնդակոծություններ՝ Հալեպում. կան տասնյակ զոհեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i20866-Ուժեղ_գնդակոծություններ_Հալեպում._կան_տասնյակ_զոհեր
«Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման գրոհայիններն ուժեղացրել են գնդակոծությունները Հալեպում, կան տասնյակ զոհեր, տուժել է արդեն 100-ից ավելի խաղաղ բնակիչ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2016 15:45 Asia/Tehran
  • Ուժեղ գնդակոծություններ՝ Հալեպում. կան տասնյակ զոհեր

«Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման գրոհայիններն ուժեղացրել են գնդակոծությունները Հալեպում, կան տասնյակ զոհեր, տուժել է արդեն 100-ից ավելի խաղաղ բնակիչ:

Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Սիրիայում հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ներկայացուցչին:

«Ուժեղացել են «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինների կողմից Հալեպ քաղաքի հյուսիսային Շեյխ-Մաքսուդ թաղամասի, հյուսիսարևմտյան Հանդրաթ, հարավարևմտյան Կարասի բնակավայրերի գնդակոծումները: Տուժել են քաղաքի ավելի քան 100 խաղաղ բնակիչներ, զոհվածների թիվը հաշվվում է տասնյակներով»,- ասել է նա: