Իսրայելը և Թուրքիան կկարգավորեն հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i2089-Իսրայելը_և_Թուրքիան_կկարգավորեն_հարաբերությունները
Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները մոտ ժամանակներս հանդիպելու են` երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը քննարկելու համար: Հունվարի 30-ին միջազգային լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2016 13:16 Asia/Tehran
  • Իսրայելը և Թուրքիան կկարգավորեն հարաբերությունները

Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները մոտ ժամանակներս հանդիպելու են` երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը քննարկելու համար: Հունվարի 30-ին միջազգային լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

Ամերիկյան վարչությունում հստակեցրել են, որ խոսակցությունը վերաբերում էր “ իսրայելա-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերի և Արևելյան Միջերկրականում էներգետիկ համագործակցության քննարկմանը”: Թել Ավիվի և Անկարայի հարաբերությունները վատթարացել են 2010թ. մայիսին: Իսրայելական հատուկ ուժերը 2010 թվականին հարձակում են գործել թուրքական “Մավի Մարմարա” նավի վրա , որը ըստ պաշտոնական վարկածի, հումանիտար օգնություն էր հասցնում Գազայի հատվածի պաղեստինցիներին: Իսրայելական կողմի իրականացրած ռազմական գործողության արդյունքում մահացել է Թուրքիայի ինը քաղաքացի: Հինգ տարի անց Իսրայելի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել զոհվածների ընտանիքներին 20 միլիոն դոլար: Դա սակայն չի գոհացնում Անկարային, որը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Պաղեստինում: Թուրք-իսրայելական հարաբերությունների ակտիվացումը համընկավ Սիրիայում ռուսական օդուժի ռազմական գործողությունների մեկնարկի հետ; Թուրքական լրատվամիջոցների համաձայն Թուրքիան ցանկանում է ռազմական տեխնիկա ձեռք բերել Իսրայելից, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր, հետախուզության և հսկողության համակարգեր և այլն:

ankakh.com

1/2/2016