Հալեպում ահաբեկիչները գնդակոծել են շուկան
Հունիս 09, 2016 09:04 Asia/Tehran
«Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գնդակոծել են Հալեպի Մեյդան շրջանի շուկան, զոհվել է 5 խաղաղ բնակիչ, ավելի քան 50 մարդ տուժել է, երկու տասնյակ տներ են վնասվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտության կենտրոնի ռուս ներկայացուցիչը:
Նախնական տվյալներով, գրոհայինները գնդակոծել են շուկան գազային բալոններով, որոնք լցված են եղել պայթուցիկով:
Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ահաբեկիչները մտադրված հարվածներ են հասցնում քաղաքի մարդաշատ վայրերին:
Բացի այդ, ահաբեկիչները կրակել են Ֆուաա քաղաքի (Իդլիբ նահանգ) և Լաթաքիայի նահանգում գտնվող Արդ-էլ-Վատա և Ռաշա բնակավայրերի ուղղությամբ:
Panorama.am
9/6/2016
Պիտակ