Պաղեստինի առողջապահության նախարարություն. Գազայում նահատակների 70%-ը կանայք և երեխաներ են
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից դեկտեմբերի 15-ը Սիոնիստական ռեժիմի հարձակումների ժամանակ նահատակված 18800 զոհերի 70%-ը կանայք և երեխաներ են։
Հայտարարության մեջ նշվել է, որ զոհերի մեջ կա բժշկական բաժանմունքի ավելի քան 300, ՄԱԿ-ի՝ 135 և քաղաքապետարանի մոտ 35 աշխատակից։ Վիրավորների թիվը կազմել է 51100 մարդ:
Պաղեստինի առողջապահության նախարարության պաշտոնյաները հայտարարել են, որ Գազայի 36 հիվանդանոցներից միայն մի քանիսն են մասնակիորեն գործում։
Գազայում Պաղեստինի կառավարության տեղեկատվական գրասենյակը հայտարարել է, որ Գազայի կենտրոնում գտնվող Նուսիրաթ ճամբարի ռմբակոծության ժամանակ նահատակվել է պաղեստինցի լրագրող Հանին ալ Քաթշանը: Այսպիսով, պատերազմի սկզբից ի վեր, նահատակված լրագրողների թիվը ակզմել է 95 հոգի:
Կիրակի օրը Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա տարածքի վրա Սիոնիստական ռեժիմի օդային հարձակման արդյունքում նահատակվել է 90 մարդ։
Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակում է դաժան հարձակումները Գազայի տարբեր շրջանների վրա՝ անտեսելով միջազգային բողոքները: