Մեկնաբանություն-Իսրայելը շարունակում է մանկասպանությունը Գազայում
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի զեկույցում հայտարարել է, որ 2023 թվականը եղել է ամենամահաբերը Հորդանան գետի Արևմտյան ափի երեխաների համար:
Կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի ղեկավար Ադել Խադերը հինգշաբթի օրը հայտարարեց, որ 2023 թվականին Արևմտյան ափին, ներառյալ Երուսաղեմում նահատակված պաղեստինցի երեխաների թիվը եղել է աննախադեպ բարձր:Նա նշել է. «Վերջին տասներկու շաբաթների ընթացքում ռազմական գործողությունների աճի ֆոնին Հորդանան գետի Արևմտյան ափին սպանվել է 83 երեխա, ինչը երկու անգամ ավելին է, քան ողջ 2022 թվականի ընթացքում սպանված երեխաների թիվը»: Նրա խոսքով՝ վիրավորվել է 576 երեխա: Որոշ հաղորդումների համաձայն՝ Հորդանան գետի Արևմտյան ափին գրանցվել են նաև պաղեստինցի երեխաների ձերբակալության դեպքեր։
Սակայն Իսրայելի մանկասպանությունը միայն Գազայի վերջին պատերազմով չի սահմանափակվում: Պաղեստինցի երեխաները մշտապես եղել են մասնկասպան ռեժիմի զոհերը: 2000-2020 թվականների ընթացքում ռեժիմի զինվորները սպանել են 3 հազար պաղեստինցի երեխաների և դեռահասների։ Սիոնիստական ռեժիմը, որը պարտվել է Դիմադրությանը, շարունակում է սպանել երեխաներին: ՅՈՒՆԻՍԵՖի- տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր, երեխաները մահանում են տագնապալի արագությամբ: Ըստ կազմակերպության վիճակագրության՝ այս ընթացքում սպանվել է ավելի քան 5000 երեխա և հազարավոր մարդիկ վիրավորվել են: Գազայի հատվածում ավելի քան 1,7 միլիոն մարդ տեղահանված է, նրանց կեսը երեխաներ են։ Նրանք ունեն ջրի, սննդի, վառելիքի և դեղորայքի կարիք: Նրանց տները ավերվել են։ Նրանց ընտանիքները քանդվել են։
Կազմակերպությունը հայտարարել է. «Նույնիսկ պատերազմներն ունեն կանոններ: Ոչ մի երեխա չպետք է զրկվի կենսական կարիքների ապահովումից կամ մարդասիրական օգնության հասանելիությունից: Ոչ մի երեխա չպետք է պատանդ պահվի կամ որևէ կերպ օգտագործվի զինված հակամարտությունների ժամանակ: Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ հիվանդանոցներն ու դպրոցները պետք է պաշտպանված լինեն ռմբակոծությունից և չօգտագործվեն ռազմական նպատակներով: Գազայի հատվածում ռազմական գործողությունների սրումը աղետալի ազդեցություն է թողնում երեխաների և նրանց ընտանիքների վրա»:
Զեկույցում նաև ասվաում է, որ Գազայի հատվածի երեխաներին սպառնում են տարբեր տեսակի հիվանդություններ, իսկ հաշվի առնելով, որ հիվանդանոցների մեծ մասը քանդված է կամ կիսավեր, և վառելիքի ու էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով դրանք լիարժեք չեն աշխատում, երեխաների շրջանում զոհերի թիվն աճելու է: Սակայն Գազայի երեխաներին միայն մահը չէ, որ սպառնում է: Ծնողների կորուստը, տների ավերումն ու տեղահանությունը նրանց համար մահից պակաս չեն։ Իսկ այն երեխաներին, ովքեր կարողանան վերապրել պատերազմն ու Սիոնսիտական ռեժիմի հանցագործությունները, դժվար ժամանակներ են սպասվում:Այդուհանդերձ, ԱՄՆ-ի գլխավորությամբ մարդու իրավունքների պահանջատերերը ոչ միայն դեռ չեն տեսնում Գազայի ժողովրդի, հատկապես երեխաների դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, այլև խոչընդոտում են պատերազմի դադարեցմանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատանդ է վերցվել ԱՄՆ-ի կողմից և ի վիճակի չէ որևէ քայլ ձեռնարկել Սիոնիստական ռեժիմի կողմից երեխաների սպանությունը կասեցնելու համար: