Իսրայելցի գերիներն ազատ կարձակվեն պաղեստինցիների պայմաններով. ՀԱՄԱՍ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i211802-Իսրայելցի_գերիներն_ազատ_կարձակվեն_պաղեստինցիների_պայմաններով._ՀԱՄԱՍ
Իսրայելցի գերիները ազատ կարձակվեն միայն պաղեստինցիների պայմաններով, քանի որ նրանք դրության տերն են։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Հունվար 03, 2024 14:29 Asia/Tehran
  • Իսրայելցի գերիներն ազատ կարձակվեն պաղեստինցիների պայմաններով. ՀԱՄԱՍ

Իսրայելցի գերիները ազատ կարձակվեն միայն պաղեստինցիների պայմաններով, քանի որ նրանք դրության տերն են։

Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար  Իսմայիլ Հանիեն,հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Թշնամու գերիների ազատ արձակումը տեղի կունենա միայն դիմադրության պայմաններում, քանի որ դիմադրությունն է տեղի ու ժամանակի տերը ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ ողջ Պաղեստինում», - հայտարարել է Հանիեն։

Նա նշել է, որ Գազայի հատվածում իսրայելական ագրեսիան, որը շարունակվում է 88 օր, կդադարի դիմադրության հարվածների ներքո և պաղեստինցի ժողովրդի տոկունության շնորհիվ: