Հեզբոլլահի հրթիռային հարձակումը Իսրայելի առանցքային բազայի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i212060-Հեզբոլլահի_հրթիռային_հարձակումը_Իսրայելի_առանցքային_բազայի_վրա
Լիբանանի Իսլամական դիմադրության շարժումը (Հեզբոլլահ) այսօր՝ երեքշաբթի առավոտյան հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ Իսլամական դիմադրության մարտիկները այսօր՝ երեքշաբթի, հրթիռային հարձակման են ենթարկել «Ալ-Բաղդադի» բազան՝ Գազայի հատվածում դիմակայող  պաղեստինյան ժողովրդին և նրա խիզախ ու արժանապատիվ Դիմադրության ուժերին աջակցելու նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2024 13:21 Asia/Tehran

Լիբանանի Իսլամական դիմադրության շարժումը (Հեզբոլլահ) այսօր՝ երեքշաբթի առավոտյան հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ Իսլամական դիմադրության մարտիկները այսօր՝ երեքշաբթի, հրթիռային հարձակման են ենթարկել «Ալ-Բաղդադի» բազան՝ Գազայի հատվածում դիմակայող  պաղեստինյան ժողովրդին և նրա խիզախ ու արժանապատիվ Դիմադրության ուժերին աջակցելու նպատակով։

Այս հաղորդագրության մեջ ասվում է. «Այս հարձակումների արդյունքում հակառակորդին հասցվել են որոշակի կորուստներ»։

Այսօր ավելի վաղ Հեզբոլլահը մեկ այլ հաղորդագրությամբ հայտարարեց, որ լիբանանյան դիմադրությունը ջախջախել է սիոնիստների հրամանատարական շտաբը։

Լիբանանի իսլամական դիմադրությունը հայտարարել է, որ ի պատասխան Լիբանանի հարավում գտնվող Դահիյա շրջանում դիմադրության մեծ հրամանատար «Շեյխ Սալեհ Ալ-Արուրիի» և նրա զինակիցների սպանությանը, ինչպես նաև Վիսամ Հասան Թավիլի (Հաջ Ջավադ) սպանությանը, մի շարք գրոհային և մահապարտ ԱԹՍ-ներով թիրախավորել է օկուպացված «Սաֆեդ» քաղաքում գտնվող Սիոնիստական ​​ռեժիմի բանակի հրամանատարական շտաբը։