Հալեպում սպանվել է հայկական համայնքի պաշտպանության առաջնորդ Րաֆֆի Բչակչյանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i21238-Հալեպում_սպանվել_է_հայկական_համայնքի_պաշտպանության_առաջնորդ_Րաֆֆի_Բչակչյանը
Հալեպի շրջակայքում մահացել է պաշտպանության առաջնորդ Րաֆֆի Բչակչյանը: Բչակչյանը սպանվել է մարտական առաջադրանքները կատարելիս հունիսի 10-ին հրթիռային հարձակման հետևանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2016 11:48 Asia/Tehran
  • Հալեպում սպանվել է հայկական համայնքի պաշտպանության առաջնորդ Րաֆֆի Բչակչյանը

Հալեպի շրջակայքում մահացել է պաշտպանության առաջնորդ Րաֆֆի Բչակչյանը: Բչակչյանը սպանվել է մարտական առաջադրանքները կատարելիս հունիսի 10-ին հրթիռային հարձակման հետևանքով:

Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում Հալեպում հայկական շրջանները հարձակման են ենթարկվել: Մայիսի 26-ից հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում հայտարարվել է մի քանի քաղաքացու մահվան մասին: Նրանց թվում են՝ Մարալ Գուլիգյանը, Վազգեն Ջաբախչուրյանը, Լևոն Քելխաչերյանը, Հովսեփ Ջանեսյանը, Խաչիկ Աբուլաբությանը և Բեթթի Ներսիսյանը: Ընդդիմադիր կողմի գրոհային հարձակումների պատճառով ոչնչացվել են բազմաթիվ շենքեր, տներ և խանութներ: Մայիսի 26-27-ի ընթացքում մեծ վնաս է կրել նաև Վերգինե Գուլբենկյան ծննդատուն-հիվանդանոցը, որը պատերազմի ընթացքում ծեր քաղաքացիների համար ծառայում էր որպես պատսպարան: Հարձակման պատճառով քաղաքացիները ստիպված են եղել տեղափոխվել:

Ankakh.com

11/6/2016