ԱՄՆ-ն ու Բրիտանիան կրկին հարձակում են գործել Եմենի կենտրոնի վրա
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ն և Բրիտանիան հերթական օդային հարձակումն են իրականացրել Եմենի մայրաքաղաք Սանաայի հարավ-արևելքում գտնվող Բայդա նահանգի զորանոցների վրա։
Sputnik-ի հաղորդման համաձայն՝ իրազեկ մի աղբյուր հավելել է.-Ամերիկյան և բրիտանական ինքնաթիռները ռմբակոծել են Անսարուլլահ խմբավորման օբյեկտները՝ Ատֆա ամրոցի տարածքում գտնվող Մակիրա ռազմական ճամբարում և Ալ Սումա շրջանում։
Անսարուլլահ շարժման քաղաքական գրասենյակի անդամ Մոհամմադ Ալ-Բախիթին երեկ երեկոյան (երկուշաբթի գիշեր) Al Arabia հեռուստաալիքին տված իր հարցազրույցի մի հատվածում ասել է,- Ամերիկան փորձել է մեզ բաժանել Պաղեստինից՝ խոստանալով «ընդունել Սանաայի կառավարության լեգիտիմությունը», բայց մենք հստակորեն ասացինք, որ Եմենի և Պաղեստինի դոսիեն երկու առանձին դոսիեներ են։