Սիոնիստական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Իսրայելը հայտնվել է բարդ իրավիճակում
Հունվար 21, 2024 06:24 Asia/Tehran
Հղում անելով «Ալ-Մայադին»-ին, ԻՌՆԱ-ն հայտնում է, որ «Հաարեց» օրաթերթը գրել է. «Իսրայելը գտնվում է բարդ ռազմավարական իրավիճակում, իսկ դիվանագիտական ոլորտում հայտնվել է ամենացածր դիրքում»:
Թերթը հավելում է, որ ՀԱՄԱՍ-ի հետ ավելի քան հարյուր օրվա պատերազմը չի հանգեցրել այս խմբավորման ոչնչացմանը և գերիների վերադարձին, հավելելով. «Ամերիկացիները պետք է իմանան, որ Բենիամին Նեթանյահուի խոսքերը կամ խոստումներն արժեք չունեն:
Նա ազնիվ մարդ չէ և անգամ գործընկերների շրջանում ստախոսի համբավ ունի»:Ավելի վաղ, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է երկու պետությունների լուծումը, քանի դեռ Նեթանյահուն իշխանության ղեկին է, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատասխանել էր. «Ոչ»: