Եմենից վտարվում են ամերիկացի և անգլիացի աշխատակիցները
Հունվար 24, 2024 14:40 Asia/Tehran
Միավորված ազգերի կազմակերպության բարձրաստիճան աղբյուրը, որը ներկա է Սանաայում, ասել է, որ Եմենի Անսարուլահ շարժումը հայտարարել է, որ Եմենում ներկա ամերիկացի և բրիտանացի աշխատակիցները համարվում են անցանկալի տարրեր։
ՄԱԿ-ի այս պաշտոնյայի խոսքով՝ Անսարուլլահը մեկ ամիս ժամանակ է տվել ամերիկացի և բրիտանացի անձնակազմերին՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները լքելու համար։
Նա նաև հայտնել է, որ Անսարուլլահը մտադիր է այլևս չաշխատել բրիտանացի և ամերիկացի քաղաքացիների հետ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում։