Սիոնիստները արգելում են մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված
Սիոնիստ ավանաբնակները խոչընդոտում են մարդասիրական օգնության բեռների մուտքը Գազայի հատված։
Իսրայելցի ավանաբնակները արդեն չորրորդ օրն անընդմեջ ցույց են կազմակերպել «Քարամ Աբու Սալեմ» անցակետում և թույլ չեն տալիս մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված։
Գազայի պատերազմի սկզբից 114 օր անց սիոնիստական բանակի շարունակվող բարբարոսական հարձակումների պատճառով այս հատվածի բնակիչների վիճակը խիստ է բարդացել և սովի ճգնաժամն ու վարակիչ հիվանդությունների վտանգը սպառնում են Գազայի ժողովրդին։
Մյուս կողից, Պաղեստինցի գերիների ակումբը հայտարարել է, որ սիոնիստական օկուպացիոն ուժերը երեկ գիշերվանից ի վեր ձերբակալել են առնվազն 22 պաղեստինցի քաղաքացիներ։
Այս թվով պաղեստինցիների ձերբակալմամբ «Ալ-Աքսայի փոթորկի» գործողության սկզբից ի վեր Հորդանան գետի արեւմտյան ափին ձերբակալվածների թիվը հասել է 6330-ի։
Անցած 24 ժամվա ընթացքում Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում 19 հանցագործություն է կատարել, ինչի հետևանքով նահատակվել է 165, վիրավորվել՝ 290 մարդ․ Այսպիսով հոկտեմբերի 7-ին Գազայի պատերազմի սկզբից ի վեր Սիոնիստական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 26422, իսկ վիրավորներինը՝ 65087-ի։
Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ամի Այալոնը ֆրանսիական «Le Monde» թերթին տված հարցազրույցում զգուշացրել է Հորդանան գետի արեւմտյան ափում նոր ինթիֆադայի առաջացման մասին։
Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի վատ վիճակին՝ Այալոնն ընդգծել է, որ Եթե Իսրայելը մերժի խաղաղությունը, ապա նրան սպասվում են ավելի վատ օրեր, քան հոկտեմբերի 7-ը։
Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի պատերազմը թևակոխում է 114-րդ օրը այն դեպքում, երբ այս ռեժիմը խճճվել է Գազայի անպաշտպան ժողովրդի նկատմամբ կոտորածը շարունակելու հարցում, ավելի ատելի է դարձել աշխարհի հասարակական կարծիքի մեջ և աշխարհի երկրների կողմից հետապնդվում ու դատապարտվում է։