Կարմիր ծովում թիրախավորվել է բրիտանական նավը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i213310-Կարմիր_ծովում_թիրախավորվել_է_բրիտանական_նավը
Լրատվական աղբյուրները հինգշաբթի երեկոյան հաղորդել են Կարմիր ծովում անգլիական նավի վրա հարձակման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2024 14:26 Asia/Tehran
  • Կարմիր ծովում թիրախավորվել է բրիտանական նավը

Լրատվական աղբյուրները հինգշաբթի երեկոյան հաղորդել են Կարմիր ծովում անգլիական նավի վրա հարձակման մասին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Եմենից մի ռազմական աղբյուր հայտնել է, որ այդ երկրի Ազգային փրկության կառավարությանը կից ուժերը թիրախավորել են բրիտանական նավը, որը մեկնում էր օկուպացված Պաղեստին:

Մյուս կողմից, Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա ալ-Սարիըն հայտարարել է, որ Եմենի զինված ուժերը, ի պաշտպանություն Գազայի ժողովուրդի, ծովային հրթիռներով թիրախավորել են բրիտանական առեւտրային նավը, որը մեկնում էր դէպի գրավյալ Պաղեստինի նավահանգիստներ։

Կարմիր ծովում Բրիտանական նավը թիրախավորվել է այն դեպքում, երբ Եմենի Անսարոլլահ շարժման անդամ Սեյեդ Սադեղ ալ-Շարաֆին հինգշաբթի երեկոյան ասել էր, որ դիմադրության ճակատի մարտիկների և Եմենի ժողովրդի պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ թշնամիները շարունակում են սպանել Գազայի ճնշված ժողովրդին և տարածաշրջանից դուրս չեն մղվել սիոնիստ զավթիչները։

Եմենի բանակի ուժերը պարտավորվել են, որ քանի դեռ իսրայելական ռեժիմը չի դադարեցնել իր հարձակումները Գազայի վրա, նրանք Կարմիր ծովում կշարունակեն իրենց հարձակումները այս ռեժիմի նավերի կամ դեպի օկուպացված տարածքներ մեկնող նավերի վրա։

Եմենի բանակային ուժերն ընդգծել են, որ Ադենի ծոցում և Կարմիր ծովում նավարկությունն ազատ է այլ նավերի համար, և նրանք լիարժեք անվտանգություն են վայելում։