ՀԱՄԱՍ. Առանց պատերազմը դադարեցնելու և Գազայից դուրս գալու համաձայնություն չի լինի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i213314-ՀԱՄԱՍ._Առանց_պատերազմը_դադարեցնելու_և_Գազայից_դուրս_գալու_համաձայնություն_չի_լինի
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ավագ անդամը, ի պատասխան Գազայի հատվածում հրադադարի նախագծի, հայտարարեց, որ առանց պատերազմը դադարեցնելու և Գազայից դուրս գալու համաձայնություն չի կայանա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2024 14:56 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ. Առանց պատերազմը դադարեցնելու և Գազայից դուրս գալու համաձայնություն չի լինի

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ավագ անդամը, ի պատասխան Գազայի հատվածում հրադադարի նախագծի, հայտարարեց, որ առանց պատերազմը դադարեցնելու և Գազայից դուրս գալու համաձայնություն չի կայանա։

Անցյալ կիրակի Փարիզում Իսրայելի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Քաթարի բանակցողները համաձայնության են եկել պատերազմը դադարեցնելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մյուս իսրայելցի բանտարկյալների ազատ արձակման շուրջ:

Նշելով, որ պաղեստինցի և իսրայելցի գերիների փոխանակման շուրջ բանակցություններն առաջընթաց են գրանցել,  Քաթարի արտաքին գործերի նախարար՝ Մոհամմադ բեն Աբդուլռահման բեն Ջասիմն ասել է․- Բանակցությունների ներկա փուլը կարող է ապագայում հանգեցնել մշտական ​​հրադադարի։

Առաջարկվող այս ծրագրի հիման վրա պետք է իրականացվի համապարփակ զինադադար և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում Գազայից, փախստականների անվտանգությունն ապահովելով, Գազան վերակառուցելով և նրա պաշարումը ճեղքելով, ինչպես նաև գերիների փոխանակմամբ։

Ավելի վաղ իսրայելական հետախուզական գործակալության (Մոսադ) ղեկավար՝ Դեյվիդ Բարնիան նույնպես հայտնել  էր ՀԱՄԱՍ-ի հետ գերիների փոխանակման հնարավոր համաձայնագրի մանրամասները։

ՀԱՄԱՍ-ի հետ գերիների հնարավոր փոխանակման ծրագրի առաջին փուլը ներառում է Գազայի հատվածում 35 սիոնիստ  գերիների, այդ թվում կանանց, վիրավորների և տարեցների ազատ արձակումը 35 օր հրադադարի դիմաց, իսկ դա նշանակում է մեկ օր հրադադար՝  մեկ բանտարկյալի ազատ արձակման համար։

Գազայում հրադադարի պլանի հետ Սիոնիստական ​​ռեժիմի համաձայնության վերաբերյալ Քաթարի արտաքին գործերի նախարարության հայտարարությունից հետո, Պաղեստինյան դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Մահմուդ Մարդաուին ասաց․- Ցանկացած ծրագիր և պայմանավորվածություն պետք է ներառի Գազայում պատերազմի դադարեցումը, իսրայելական ուժերի դուրսբերումն այս տարածաշրջանից և պաղեստինցի գերիների ազատ արձակումը։

Նշելով, որ Սիոնիստական ​​ռեժիմի դիրքորոշումը հրադադարի նոր ծրագրի վերաբերյալ անհասկանալի է, ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է.- Առանց պատերազմը դադարեցնելու և Գազայից դուրս գալու համաձայնություն չի կայանա։