ՀԱՄԱՍ. Առանց պատերազմը դադարեցնելու և Գազայից դուրս գալու համաձայնություն չի լինի
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ավագ անդամը, ի պատասխան Գազայի հատվածում հրադադարի նախագծի, հայտարարեց, որ առանց պատերազմը դադարեցնելու և Գազայից դուրս գալու համաձայնություն չի կայանա։
Անցյալ կիրակի Փարիզում Իսրայելի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Քաթարի բանակցողները համաձայնության են եկել պատերազմը դադարեցնելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մյուս իսրայելցի բանտարկյալների ազատ արձակման շուրջ:
Նշելով, որ պաղեստինցի և իսրայելցի գերիների փոխանակման շուրջ բանակցություններն առաջընթաց են գրանցել, Քաթարի արտաքին գործերի նախարար՝ Մոհամմադ բեն Աբդուլռահման բեն Ջասիմն ասել է․- Բանակցությունների ներկա փուլը կարող է ապագայում հանգեցնել մշտական հրադադարի։
Առաջարկվող այս ծրագրի հիման վրա պետք է իրականացվի համապարփակ զինադադար և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում Գազայից, փախստականների անվտանգությունն ապահովելով, Գազան վերակառուցելով և նրա պաշարումը ճեղքելով, ինչպես նաև գերիների փոխանակմամբ։
Ավելի վաղ իսրայելական հետախուզական գործակալության (Մոսադ) ղեկավար՝ Դեյվիդ Բարնիան նույնպես հայտնել էր ՀԱՄԱՍ-ի հետ գերիների փոխանակման հնարավոր համաձայնագրի մանրամասները։
ՀԱՄԱՍ-ի հետ գերիների հնարավոր փոխանակման ծրագրի առաջին փուլը ներառում է Գազայի հատվածում 35 սիոնիստ գերիների, այդ թվում կանանց, վիրավորների և տարեցների ազատ արձակումը 35 օր հրադադարի դիմաց, իսկ դա նշանակում է մեկ օր հրադադար՝ մեկ բանտարկյալի ազատ արձակման համար։
Գազայում հրադադարի պլանի հետ Սիոնիստական ռեժիմի համաձայնության վերաբերյալ Քաթարի արտաքին գործերի նախարարության հայտարարությունից հետո, Պաղեստինյան դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Մահմուդ Մարդաուին ասաց․- Ցանկացած ծրագիր և պայմանավորվածություն պետք է ներառի Գազայում պատերազմի դադարեցումը, իսրայելական ուժերի դուրսբերումն այս տարածաշրջանից և պաղեստինցի գերիների ազատ արձակումը։
Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի դիրքորոշումը հրադադարի նոր ծրագրի վերաբերյալ անհասկանալի է, ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է.- Առանց պատերազմը դադարեցնելու և Գազայից դուրս գալու համաձայնություն չի կայանա։