Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի ավիահարձակումները կարող են հանգեցնել լարվածության սրման
https://parstoday.ir/hy/news/west_asia-i213374-Սիրիայում_և_Իրաքում_ԱՄՆ_ի_ավիահարձակումները_կարող_են_հանգեցնել_լարվածության_սրման
Մտահոգություն հայտնելով Արևմտյան Ասիայում լարված իրավիճակի վրա Սիրիայի և Իրաքի դեմ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածների ազդեցության կապակցությամբ, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը զգուշացրել է, որ այդ գործողությունները կարող են հանգեցնել լարվածության սրման և հակամարտությունների շրջանակի ընդլայնման։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2024 06:23 Asia/Tehran
  • Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի ավիահարձակումները կարող են հանգեցնել լարվածության սրման

Մտահոգություն հայտնելով Արևմտյան Ասիայում լարված իրավիճակի վրա Սիրիայի և Իրաքի դեմ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածների ազդեցության կապակցությամբ, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը զգուշացրել է, որ այդ գործողությունները կարող են հանգեցնել լարվածության սրման և հակամարտությունների շրջանակի ընդլայնման։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին ունեցած ելույթից հետո կայացած մամուլի ասուլիսում, Ժոզեպ Բորելն ասել է. «Ցանկացած հարձակում կհանգեցնի լարվածության աճի։ Հանդիպմանը ներկա նախարարները մտահոգություն են հայտնել այս կապակցությամբ»։ 
Նշելով, որ ցանկացած կայծ կարող է ավելի մեծ միջադեպի պատճառ դառնալ, նա հավելել է. «Մենք կփորձենք կանխել հարձակումների շարունակումը»։ 
Միացյալ Նահանգները, որը երկար տարիներ Արևմտյան Ասիայում ռազմական ներկայությամբ ապակայունացրել է տարածաշրջանը, ժամանակ առ ժամանակ ագրեսիվ գործողություններով սրում է տիրող լարվածությունը։
Օրերս ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, հայտարարեց, որ Իրաքում ու Սիրիայում ամերիկյան ուժերի հարձակումների ժամանակ թիրախավորվել են   Դիմադրության խմբերի հրամանատարա-վերահսկման կենտրոնները, որոնք «աջակցել են ամերիկյան ուժերի և կոալիցիայի դեմ հարձակումներին»։