ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը Գազայի հատվածում պաղեստինցի փախստականների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i213474-ՅՈՒՆԻՍԵՖ_ի_զեկույցը_Գազայի_հատվածում_պաղեստինցի_փախստականների_վերաբերյալ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարել է, որ ավելի քան մեկ միլիոն մարդ փախստականի կարգավիճակում է Գազայի հատվածից հարավ գտնվող Ռաֆահ քաղաքի փողոցներում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 06, 2024 08:42 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը Գազայի հատվածում պաղեստինցի փախստականների վերաբերյալ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարել է, որ ավելի քան մեկ միլիոն մարդ փախստականի կարգավիճակում է Գազայի հատվածից հարավ գտնվող Ռաֆահ քաղաքի փողոցներում։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) երեքշաբթի օրը հայտարարեց, որ մոտ 1,300,000 մարդ, այդ թվում՝ 610,000 երեխա, փախստականի կարգավիճակում է Ռաֆահի փողոցներում։

Ավելի վաղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն էր հայտնել Գազայի հատվածում տիրող աղետալի հումանիտար իրավիճակի կապակցությամբ և հայտարարել, որ ավելի քան 10 հազար պաղեստինցի երեխաներ տառապում են թերսնումից։

Գազայի երեխաների վիճակն աղետալի է, մինչդեռ վերջերս ութ երկրներ դադարեցրել են իրենց ֆինանսական օգնությունը ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը (UNRWA). Գործողություն, որն ուղեկցվել է Իսրայելի ցեղասպան ռեժիմի ուրախությամբ և պաղեստինցիների բողոքներով։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով պաղեստինցի նահատակների թիվը հասել է 27,478-ի, իսկ վիրավորներինը՝ 66,835-ի։

Իսրայելի ցեղասպան ռեժիմի հարձակումների հետևանքով առաջացած ավերածությունների պատճառով, Գազայի հատվածում մեծ թվով անմեղ և ճնշված պաղեստինցիներ գտնվում են փլատակների տակ և քաղաքացիական պաշտպանության ու բժշկական խմբերը դժվարանում են ծառայություն մատուցել նրանց: