Եմենի զինված ուժերի հայտարարությունը ամերիկյան և բրիտանական նավերի վրա հարձակման մասին
(last modified Tue, 06 Feb 2024 14:27:01 GMT )
Փետրվար 06, 2024 17:57 Asia/Tehran
  • Եմենի զինված ուժերի հայտարարությունը ամերիկյան և բրիտանական նավերի վրա հարձակման մասին

Եմենի զինված ուժերի խոսնակը հայտարարել է, որ թիրախավորել են մեկ ամերիկյան և մեկ բրիտանական նավեր։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիըն հայտարարել է, որ Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելու և Եմենի դեմ ԱՄՆ-ի և Բրիտանիայի ագրեսիային ի պատասխան, Եմենի ռազմածովային ուժերը երկու ռազմական գործողություններ են իրականացրել Կարմիր ծովում։

Սարիըն ասաց. «Առաջին գործողության ժամանակ մենք թիրախավորել ենք ամերիկյան «Ստարնասիա» նավը, իսկ երկրորդ գործողության ժամանակ խոցվել է բրիտանական «Morning Tide» նավը։

Եմենի զինված ուժերի խոսնակը հավելել է. «Եմենի  և նրա ժողովրդի օրինական պաշտպանության շրջանակներում մենք ավելի շատ ռազմական գործողություններ կիրականացնենք Կարմիր ծովում և Արաբական ծովում ամերիկյան և բրիտանական թիրախների դեմ»։

Սարիըն նաև ընդգծել է. «Մինչև Գազայի շրջափակման ավարտը և Պաղեստինի ժողովրդի դեմ ագրեսիայի դադարեցումը, մենք կշարունակենք Կարմիր ծովում և Օմանի ծովում ռազմական գործողությունները սիոնիստական ​​նավերի և դեպի պաղեստինյան օկուպացված տարածքների նավահանգիստներ մեկնող նավերի դեմ»։