Սիոնիստական ռեժիմի հարձակումը Սիրիայի արևմտյան շրջանների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i213524-Սիոնիստական_ռեժիմի_հարձակումը_Սիրիայի_արևմտյան_շրջանների_վրա
Al-Mayadeen լրատվական ալիքը չորեքշաբթի առավոտյան հայտնել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը կրկին հարձակվել է Սիրիայի արեւմուտքում գտնվող Հոմս քաղաքի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2024 14:45 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի հարձակումը Սիրիայի արևմտյան շրջանների վրա

Al-Mayadeen լրատվական ալիքը չորեքշաբթի առավոտյան հայտնել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը կրկին հարձակվել է Սիրիայի արեւմուտքում գտնվող Հոմս քաղաքի վրա։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Al-Mayadeen-ը ավելի մանրամասն չի նշել այս հարձակման և թիրախավորված  տարածքների մասին:

Մի քանի ժամ առաջ Հոմս նահանգի տարբեր շրջաններ, այդ թվում՝ Ալ-Ուրաս եւ Ալ-Ղասիր շրջանի արվարձանները ենթարկվել են Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչների հարձակմանը:

Այդ մասին սիրիացի զինվորականներից մեկը սիրիական պաշտոնական լրատվական գործակալությանը հայտնել է, որ չորեքշաբթի կեսգիշերին տեղական ժամանակով ժամը 00:30-ի սահմաններում իսրայելական թշնամին հյուսիսից մի քանի հրթիռներով հարձակվել է Հոմսի նահանգի շրջանների կենտրոնների վրա, իսկ բանակի հակաօդային պաշտպանությունը, հակադարձելով այդ հրթիռներին, ոչնչացրել է նրանց մեծ մասը։

Այս զիվորական պաշտոնյան, ում անունը չի նշվում, հավելել է, որ այս հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են նաև մի շարք սիրիացի խաղաղ բնակիչներ և նյութական վնասներ են հասցվել հասարակական և անձնական գույքին։

Սիոնիստական ​​ռեժիմը թիրախ է դարձրել նաև Հոմսի հարավում գտնվող Տեխնիկական ծառայությունների վարչության արտադրամասը:

Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է մեկ կին, վիրավորվել 7-ը մարդ։