Լիբանանի Հեզբոլլահը թիրախավորել է Իսրայելի հետախուզական տեխնիկան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i213608-Լիբանանի_Հեզբոլլահը_թիրախավորել_է_Իսրայելի_հետախուզական_տեխնիկան
Լիբանանի Հեզբոլլահը հայտարարել է, որ թիրախավորել է Դուֆիֆ զորանցում տեղակայված, Իսրայելին պատկանող հետախուզական տեխնիկան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2024 12:40 Asia/Tehran
  • Լիբանանի Հեզբոլլահը թիրախավորել է Իսրայելի հետախուզական տեխնիկան

Լիբանանի Հեզբոլլահը հայտարարել է, որ թիրախավորել է Դուֆիֆ զորանցում տեղակայված, Իսրայելին պատկանող հետախուզական տեխնիկան։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ խմբավորումը հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի և Դիմադրության։Իսկ «Շահաբ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմը թիրախավորել է Լիբանանի հարավում գտնվող Ալ-Խայամ շրջանը և Քաֆարկալա քաղաքը:

Պաղեստինյան Դիմադրության ուժերի կողմից Իսրայելի դեմ ուղղված «Ալ Աղսայի փոթորիկ» գործողության և Գազայի դեմ Իսրայելի պատերազմի մեկնարկից ի վեր, Լիբանանի Դիմադրության ուժերն ի աջակցություն պաղեստինցիների, հրթիռակոծել են իսրայելական քաղաքներն ու ռազմաբազաները։