ԿՀՎ․ Իսրայելի բանակը շատ հեռու է ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելուց
New York Times-ը գրել է․ «ԿՀՎ բարձրաստիճան սպաները Կոնգրեսին ասել են, որ թեև Իսրայելի բանակին հաջողվել է նվազեցնել ՀԱՄԱՍ-ի հնարավորությունները, սակայն ռեժիմը շատ հեռո է խմբավորումը ոչնչացնելու նպատակից»։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ թերթը գրել է․ «Իսրայելը նույնիսկ մոտ չէ ՀԱՄԱՍ-ը ոչնաչցնելու իր նպատակին»։
Հղում անելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներին, թերթը գրում է, որ Ջո Բայդենի վարչակազմի մոտ նույնպես կասկածներ են առաջացրել, առ այն թե արդյոք ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելու մասին Իսրայելի հայտարարած պատերազմական նպատակն իրատեսակա՞ն էր։
Հոդվածագիրը նշում է, որ ԿՀՎ սպաները Կոնգրեսում կայացած դռնփակ հանդիպման ժամանակ ներկայացրել են Գազայի պատերազմի մասին իրականությունը և օրենսդիրներին հավաստիացրել, որ թեև Իսրայելին հաջողվել է նվազեցնել ՀԱՄԱՍ-ի հնարավորությունները, սակայն ռեժիմը շատ հեռու է խմբավորումը ոչնչացնելու նպատակից։