Իսրայելը Պաղեստինում նոր հանցագոծություն է ծրագրում
ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակին հրամայել է մշակել նոր ծրագիր՝ Ռաֆայի բնակիչների լիարժեք տարհանման և ՀԱՄԱՍ-ի զինվորներին սպանելու նպատակով։
Այս հրամանից ժամեր անց, բանակի ուժերը հարձակվել են պաղեստինցիների տների վրա, և սպանել 18 հոգու, այդ թվում՝ կանանց ու երեխաների։ Հարձակման հետևանքով հարյուրավոր պաղեստինցիներ վեիրավորվել են։

Նշելով, որ Ռաֆահի վրա հարձակումն իրական սպառնալիք է, Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասն ասել է․ «Սա պաղեստինցիներին իրենց հողից վտարելու Նեթանյահույի ծրագրի մաս է կազմում և դրա պատասխանատվությունը կրելու են ռեժիմի ու ԱՄՆ-—ի իշխանությունները։ ՄԱԿ-ը պետք է անհամապաղ միջամտի այս հարցին»։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորելն այս կապակցությամբ ասել է․ «Ռաֆահում այս պահին կա 1,4 միլիոն պաղեստինցի։ Քաղաքի վրա հարձակումն աղետալի հետևանքներ կունենա և կսրի հումանիտար աղետալի վիճակը։ Հարձակման հետևանքոբվ մեծ թվով զոհեր կլինեն քաղաքացիական անձանց շրջանում»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նույնպես մտահոգություն է հայտնել այս ծրագրի իրագործման հավանականության կապակցությամբ և հակամարտող կողմերին հորդորել դադարեցնել իրավիճակի սրումը Ռաֆահում, որտեղ ապրում են ավելի քան 600 հազար երեխաներ և նրանց ընտանիքները։

ՀԱՀ ԱԳ նախարար Նալդի Պանդուրը հայտարարել է, որ իր երկրի կողմից Իսրայելի դեմ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված բողոքից հետո, իր դեմ ուղղված մահապատժի սպառնալիքներն աճել են։
Մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը հայտարարեց Իսրայելի դեմ ՀԱՀ-ի ներկայացրած հայցի կապակցությամբ իր նախնական որոշումը և ռեժիմից պահանջեց ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Գազայում ցեղասպանությունը կանխելու համար։10:35