Իսրայելի ռեժիմի հարձակումը պաղեստինցի փախստականների ճամբարի վրա
Արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի աջակցության և միջազգային շրջանակների լռության ներքո պաղեստինցիների դեմ ոճրագործությունը շարունակելով, Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Գազայի հատվածից հարավ Ռաֆահի արեւելքում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարի վրա, որի հետևանքով նահատակվել է 25 պաղեստինցի։
Պաղեստինցի փախստականների ճամբարի վրա սիոնիստական ուժերի հարձակման հետեւանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել։
Շաբաթ օրը, Գազայի հատվածում պատերազմի 127-րդ օրը, Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Սիոնիստական ռեժիմը վերջին 24 ժամվա ընթացքում 16 նոր հանցագործություն է կատարել Գազայի հատվածի տարբեր շրջաններում, որոնց հետևանքով նահատակվել է 117 մարդ և 152 ուրիշներ վիրավորվել են։
Հոկտեմբերի 7-ից, Գազայի գոտում նահատակվել են 28 հազար 64 և վիրավորվել են 67 հազար 611 պաղեստինցիներ։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան դիմադրության խմբերը Գազայից (Հարավային Պաղեստին) սկսեցին «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունը իսրայելական կեղծ ռեժիմի դիրքերի դեմ, որից հետո Սիոնիստական ռեժիմը Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների աջակցությամբ, ռմբակոծել է բնակելի թաղամասերը և հարձակվել պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա, ինչը մարդկային ողբերգությունների պատճառ է դարձել, իսկ միևնույն ժամանակ, իրավապաշտպան կառույցները և որոշ երկրներ, այդ թվում՝ մահմեդական երկրներ, լռում են այդ հանցագործությունների մասին։