Իսրայելի ռեժիմի հարձակումը պաղեստինցի փախստականների ճամբարի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i213694-Իսրայելի_ռեժիմի_հարձակումը_պաղեստինցի_փախստականների_ճամբարի_վրա
Արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի աջակցության և միջազգային շրջանակների լռության ներքո պաղեստինցիների դեմ ոճրագործությունը շարունակելով, Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Գազայի հատվածից հարավ Ռաֆահի արեւելքում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարի վրա, որի հետևանքով նահատակվել է 25 պաղեստինցի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2024 13:18 Asia/Tehran
  • Իսրայելի ռեժիմի հարձակումը պաղեստինցի փախստականների ճամբարի վրա

Արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի աջակցության և միջազգային շրջանակների լռության ներքո պաղեստինցիների դեմ ոճրագործությունը շարունակելով, Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Գազայի հատվածից հարավ Ռաֆահի արեւելքում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարի վրա, որի հետևանքով նահատակվել է 25 պաղեստինցի։

Պաղեստինցի փախստականների ճամբարի վրա սիոնիստական ​​ուժերի հարձակման հետեւանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել։

Շաբաթ օրը, Գազայի հատվածում պատերազմի 127-րդ օրը, Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Սիոնիստական ​​ռեժիմը վերջին 24 ժամվա ընթացքում 16 նոր հանցագործություն է կատարել Գազայի հատվածի տարբեր շրջաններում, որոնց հետևանքով նահատակվել է 117 մարդ և 152 ուրիշներ վիրավորվել են։

Հոկտեմբերի 7-ից, Գազայի գոտում նահատակվել են 28 հազար 64 և վիրավորվել են 67 հազար 611 պաղեստինցիներ։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան դիմադրության խմբերը Գազայից (Հարավային Պաղեստին) սկսեցին «Ալ-Աքսա փոթորիկ» գործողությունը իսրայելական կեղծ ռեժիմի  դիրքերի դեմ, որից հետո Սիոնիստական ​​ռեժիմը Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների աջակցությամբ, ռմբակոծել է բնակելի թաղամասերը և հարձակվել պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա, ինչը մարդկային ողբերգությունների պատճառ է դարձել, իսկ միևնույն ժամանակ, իրավապաշտպան կառույցները և որոշ երկրներ, այդ թվում՝ մահմեդական երկրներ, լռում են այդ հանցագործությունների մասին։