Գազայի տեղեկատվական գրասենյակը պատերազմի վերաբերյալ ցնցող թվեր է հրապարակել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i213746-Գազայի_տեղեկատվական_գրասենյակը_պատերազմի_վերաբերյալ_ցնցող_թվեր_է_հրապարակել
Գազայի տեղեկատվական գրասենյակը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից հետո իսրայելական բանակն իրականացրել է 2 հազար 348 ջարդ, որոնց հետևանքով զոհերի ու անհետ կորածների թիվը կազմել է 35 հազար 176 հոգի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2024 06:12 Asia/Tehran
  • Գազայի տեղեկատվական գրասենյակը պատերազմի վերաբերյալ ցնցող թվեր է հրապարակել

Գազայի տեղեկատվական գրասենյակը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից հետո իսրայելական բանակն իրականացրել է 2 հազար 348 ջարդ, որոնց հետևանքով զոհերի ու անհետ կորածների թիվը կազմել է 35 հազար 176 հոգի։

Գրասենյակը հայտարարել է, որ հիվանդանոցներում գրանցվել է 28 հազար 176 մահ։ Մահացածներից 12 հազար 300-ը եղել են երեխաներ, 8 հազար 400-ը՝ կանայք, 340-ը՝ բուժանձնակազմի անդամներ, 46-ը քաղաքացիական պաշտպանության ուժեր և 124-ը՝ լրագրողներ։
Ըստ այս տվյալների՝ անհետ կորած է համարվում 7 հազար մարդ, որոնց 70 տոկոսը կանայք ու երեխաներ են։ Վիրավորների թիվը կազմել է 67 հազար 784 մարդ, որոնցից 11 հազարը դրսում բուժում ստանալու կարիք ունեն։ 
Մոտ 10 հազար քաղցկեղով հիվանդ ենթակա է մահվան սպառնալիքի, 700 հազար հոգի վարակված է ինֆեկցիոն հիվանդություններով։ Գրանցվել է հեպատիտով վարակվելու 8 հազար դեպք։ Իսկ 60 հազար հղի կնոջ կյանքին վտանգ է սպառնում՝ առողջապահական ծառայությունների բացակայության հետևանքով։ 
Գազայի տեղեկատվական գրասենյակի հայտարարության մեջ նաև նշվում է, որ քրոնիկ հիվանդություններով տառապող 350 հազար մարդու կյանքը վտանգի տակ է՝ դեղորայքի բացակայության  պատճառով։ Ըստ այս հայտարարության՝ գրանցվել է բժշակական անձնակազմի անդամների ձերբակալության 99 դեպք։