Ամիր Աբդոլլահյան․ Դիմադրությունը գտնվում է լավագույն վիճակում
Պաղեստինյան դիմադրության առաջնորդներին շնորհավորելով Գազայում գրանցած նոր հաղթանակի կապակցությամբ, Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Դիմադրությունը գտնվում է լավագույն վիճակում։
Դամասկոսում Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձինհ նվիրված տոնական արարողության ժամանակ, Ամիր Աբդոլլահյանն ասել է․ «Մենք գոհունակությամբ ենք նշում, որ Թեհրանի և Դամասկոսի միջև հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով։ Ցանկանում եմ նշել, որ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձն այսօր նշվում է մի իրավիճակում, երբ Իսրայելի ռեժիմը ցեղասպանության է ենթարկում Գազայի ժողովրդին»։
Աբդոլլահյանը հավելել է․ «Շնորհավորում եմ պաղեստինյան Դիմադրության առաջնորդներին՝ Գազայում գրանցած հաղթանակի կապակցությամբ»։
ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է․ «Բեյրութում Լիբանանի ու Պաղեստինի Դիմադրության առաջնորդների հետ հանդիպումներում ես հասկացա, որ Դիմադրությունն այսօր գտնվում է լավագույն վիճակում։ Անկասկած, Գազայի հաղթանակը և Նեթանյահուի ու սիոնիստ հանցագործների վերջը մոտ է»։
Սիրիա կատարած այցի շրջանակներում Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է նաև Դիմադրության առանցքի մի խումբ ղեկավարների հետ, որոնց հետ քննարկել է Գազայում տեղի ունեցող զարգացումները և Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների ու ցեղասպանության դադարեցման անհրաժեշտությունը։
Աբդոլլահյանն այցի շրջանակում հանդիպել է նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, և ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադի հետ։
ԻԻՀ ԱԳ նախարարը մասնակցել է Սիրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին և ելույթ ունեցել Դամասկոսում իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված արարողության ժամանակ։