UNRWA. Ոչ մի տեղ անվտանգ չէ Գազայի բնակիչների համար
Փետրվար 13, 2024 14:00 Asia/Tehran
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գերագույն հանձնակատարը խիստ մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ և ասել, որ Իսրայելի կողմից Ռաֆահի վրա հարձակմամբ, այդ տարածքում ոչ մի տեղ անվտանգ չի լինի բնակիչների համար:
ՄԱԿ-ի պաշտոնյան ասել է, որ Գազայում թիրախ են դարձել այս գործակալության ավելի քան 20 կենտրոնակայան, որոնցից մի քանիսն ամբողջությամբ ավերվել են, և հետաքննություն է սկսվել այդ կապակցությամբ։
UNRWA-ի այս պաշտոնյան հավելել է նաև, որ ոչ մի այլ կազմակերպություն այնքան օգնություն չի ցուցաբերել պաղեստինցիներին, որքան UNRWA-ն, և այս գործակալության գործունեության դադարեցումն աղետալի կլինի։