Ադրբեջանում Իլհամ Ալիևի նախագահության նոր շրջանի երդմնակալության արարողությունը
Փետրվար 14, 2024 14:57 Asia/Tehran
Ադրբեջանի խորհրդարանում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնում ևս մեկ անգամ վերընտրվելու երդմնակալության արարողությունը։
Ադրբեջանի կառավարության՝ ընտրությունները կազմակերպող պաշտոնյաները հայտարարել են, որ Ադրբեջանի վերջին նախագահական ընտրություններում Իլհամ Ալիևը հաղթել է՝ հավաքելով ձայների 93,9 տոկոսը և ևս 7 տարի ժամկետով վերընտրվել է որպես Ադրբեջանի նախագահ։
Սա այն դեպքում, երբ բազմաթիվ փորձագետներ ու վերլուծաբաններ Ադրբեջանի նախագահական վերջին ընտրությունները համարել են խեղաթյուրված և Ալիևին մեղադրել են իշխանությունը պահելու համար ընտրությունները նախապես գծագրված ցենարով կազմակերպելու մեջ։