Դամասկոսը Լոնդոնին է փոխանցել ԴԱԻՇ-ի օտարերկրյա կողմնակիցների ցուցակը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i21394-Դամասկոսը_Լոնդոնին_է_փոխանցել_ԴԱԻՇ_ի_օտարերկրյա_կողմնակիցների_ցուցակը
The Telegraph-ի լրագրողները պնդում են, որ Սիրիայի իշխանությունները բրիտանացի խորհրդարանականներին են փոխանցել ԴԱԻՇ-ի շարքերում կռվող օտարերկրյա քաղաքացիների ցուցակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2016 09:49 Asia/Tehran
  • Դամասկոսը Լոնդոնին է փոխանցել ԴԱԻՇ-ի օտարերկրյա կողմնակիցների ցուցակը

The Telegraph-ի լրագրողները պնդում են, որ Սիրիայի իշխանությունները բրիտանացի խորհրդարանականներին են փոխանցել ԴԱԻՇ-ի շարքերում կռվող օտարերկրյա քաղաքացիների ցուցակը:

Ցուցակը, որում նշված են Մեծ Բրիտանիայի 25 քաղաքացիների, ինչպես նաև Գերմանիայի և այլ երկրների քաղաքացիների անուններ, իբր հայտնվել է լրատվամիջոցի տրամադրության տակ: Ցուցակում հիշատակվող անձինք «ենթակա են ոչնչացման», սակայն նրանցից ոմանք արդեն սպանվել են կառավարական զորքերի կողմից կամ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների ժամանակ:

Ցուցակում մասնավորապես հիշատակվում է Մեծ Բրիտանիայից գրոհայինը՝ հայտնի որպես Ջիհադի Ջոն, ով 2014թ. մահապատժի է ենթարկել ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին: Հունվարին նա սպանվել է ԱՄՆ օդուժի ավիահարվածների արդյունքում:

Անվտանգության և հետախուզության ոլորտներում հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էնթոնի Գլիսի խոսքով՝ ցուցակի փոխանցումը կարող է վկայել «իր կառավարության հանդեպ վստահության վերականգնման փորձերի, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության առումով Դևիդ Քեմերոնին անհանգստանալու լրացուցիչ առիթ ընձեռելու» մասին:

http://shabat.am/

23/6/2016