Պաղեստինցի ծնողների սպանությունը երեխաների աչքի առաջ
Գազայի հատվածում Պաղեստինի ճնշված ժողովրդի ցեղասպանությունը շարունակվելով, Սիոնիստական ռեժիմի զինվորները պաղեստինցի երեխաների աչքի առաջ կրակել են նրանց ծնողների վրա։
Middle East-ի հաղորդման համաձայն՝ պաղեստինցի ընտանիքի հայրը՝ Մոհամմադ Քեթաբը սիոնիստների հարձակումից առաջ զանգահարել է իր բժիշկ եղբորը, որպեսզի տեղեկացնի Կարմիր Խաչին, որ իսրայելական զրահամեքենաները շրջապատել են իր տունը։
Այս պաղեստինցու տուն զրահամեքենայով մտնելուց հետո սիոնիստները կրակել են սպիտակ դրոշը ծածանած ընտանիքի հոր վրա։
Սիոնիստ զինվորականները տան մեջ նռնակ նետելով սպանել են նաեւ ընտանիքի մորը, իսկ երեխաներից մեկին կուրացրել։
Հոկտեմբերի 7-ին Սիոնիստական ռեժիմը ցեղասպանության մտադրությամբ հարձակվել է Գազայի հատվածի վրա, և առ այսօր ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների, պաղեստինցի նահատակների թիվը հասել է 28,576-ի, իսկ վիրավորներինը՝ 68,291-ի։