Ալիևը Մյունխենում հանդիպել է Իսրայելի նախագահին
ԻՌՆԱ-ն՝ հղում անելով AzerNews -ին, հաղորդում է, որ Մյունխենում ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ, Իլհամ Ալիևը և Իցհակ Հերցոգը քննարկել են Ադրբեջան-Իսրայել համագործակցությունը՝ տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում:
Ըստ այս հաղորդման՝ կողմերն ընդգծել են, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատն բացումը խթանել է երկիկողմ հարաբերությունների զարգացումը։ Չնայած հասարակության ընդիմությանն Ադրբեջանը շարունակում է Իսրայելի հետ հարաբերությունների ընդլայնումը և այդ շրջանակում, այս տարեսզկբին, դեսպանատուն է բացել Թել Ավիվում։
2022 թ․ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի խորհրդարանը հաստատեց օկուպացված պաղեստինյան տարածքներում դեսպանատան բացելու նախագիծը։ Ավելի վաղ այն հաստատել էր նաև Իլհամ Ալիևը։ Թել Ավիվում Բաքվի դեսպան նշանակվեց Մուխթար Մոհամմադովը, ով ակտիվ գործունեություն էր ծավալում Գիտության փխնախարարի կամ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու ուղղությամբ։
Վերջին տարիներին Ադրբեջանի ու Իսրայելի միջև քաղաքատնտեսական հարաբերություններըւ զարգացել են։
Ըստ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի տվյալների՝ 2016-2020 թվականներին Սիոնիստական ռեժիմի ռազմական ոլորտի արտահանման ավելի քան 17%-ն իրականացվել է Ադրբեջան, որտեղից ապահովվել է Իսրայելի ներկրած նավթի 40%-ը։