Սիոնիստ գերիների ընտանիքները ցույց են արել Իսրայելի պատերազմի նախարարության շենքի դիմաց
Փետրվար 17, 2024 13:52 Asia/Tehran
Իսրայելցի գերիների ընտանիքները ցույց են անցկացրել Թել Ավիվում այս ռեժիմի պատերազմի նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել հակամարտությունը և վերադարձնել իրենց գերիներին։
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Գազայում դիմադրության ուժերի մոտ գերեվարված սիոնիստների ընտանիքներն ընդգծել են. «Մենք պահանջում ենք, որ Նեթանյահուն այսօր երեկոյան (շաբաթ) մամուլի ասուլիս հրավիրի այն հրապարակում, որտեղ նստացույց են արել գերիների ընտանիքները, որպեսզի նա լսի նրանց ձայնը»։