Օքսֆամը նախազգուշացրել է. Գազայում սննդամթերքը սպառվում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i214192-Օքսֆամը_նախազգուշացրել_է._Գազայում_սննդամթերքը_սպառվում_է
Օքսֆամի կազմակերպության խոսնակը Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին զգուշացնելիս հայտարարել է, որ Գազայի հատվածում սննդամթերքը մեծ արագությամբ սպառվում է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2024 13:33 Asia/Tehran
  • Օքսֆամը նախազգուշացրել է. Գազայում սննդամթերքը սպառվում է

Օքսֆամի կազմակերպության խոսնակը Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին զգուշացնելիս հայտարարել է, որ Գազայի հատվածում սննդամթերքը մեծ արագությամբ սպառվում է։

Օքսֆամի այս պաշտոնյան հավելեց, որ բավարար չափով օգնության բացակայության պատճառով Գազայի հատվածում տիրում է համակարգված սով, միևնույն ժամանակ, Գազայի բնակիչների գնողունակությունը չի բավարարում  շուկաներից նվազագույն սննդամթերք գնելու համար:

Օքսֆամի կազմակերպության խոսնակը նաև ասել է, որ Գազայի հատվածում վարակիչ հիվանդությունների տարածման վերահսկումը դժվարացել է։

Նշենք, որ Գազայի հատվածում իսրայելական հարձակումների ակտիվացման հետևանքով պաղեստինցի նահատակների թիվը հասել է 30 հազարի։