Ամերիկա-բրիտանական կոալիցիան ավիահարձակում է իրականացրել Եմենի վրա
Փետրվար 21, 2024 07:14 Asia/Tehran
Այսօր առավոտյան ամերիկյան ու բրիտանական կործանիչներն, ի աջակցություն Իսրայելի, հրթիռակոծել են Եմենի Հոդեյդա նահանգը։
Sputnik-ի փոխանցմամբ՝ չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ն առնվազն 200 ավիահարված է հասցրել Եմենին, սակայն չի կարողացել կասեցնել Բաբ ալ-Մանդեբում հութիների գործողությունները։
Հաղորդման մեջ ասվում է․ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, Եմենի լեռներում տեղակայված մի խումբ պայքարողներից, կրել են ծովային ամենախոշոր պարտությունը»