Պարենի համաշխարհային ծրագիրը նախազգուշացրել է Գազայի հատվածում տիրող հումանիտար աղետի կապակցությամբ
ՄԱԿ-ին առընթեր Պարենի համաշխարհային ծրագիրը ևս մեկ անգամ անդրադառնալով Գազայի հատվածում տիրող հումանիտար աղետին, կոչ է արել անհապաղ օգնություն տրամադրել սովի մատնված հարյուր հազարավոր պաղեստինցիներին:
Կազմակերպությունը հայտարարել է, որ ստիպված է դադարեցնել օգնության տրամադրումը Գազայի հատվածի հյուսիսի բնակիչներին, քանի դեռ չեն ապահովվել օգնության անվտանգ բաշխման պայմանները։
Հայտարարության մեջ ասված է․ «Գազայի հյուսիսային հատվածին տրամադրվող օգնությունը դադարեցնելու որոշումը հեշտ չի տրվել, քանի որ մենք գիտենք, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է, և ավելի շատ մարդիկ կհայտնվեն վտանգի տակ։ Անհրաժեշտ է ապահովել օգնությունը բաշխող և այն ստացող մարդկանց անվտանգությունը։ Իրավիճակն ավելի ծանր է երեխաների, հղիների ու երիտասարդ մայրերի համար։ Գազայի հատվածի հյուսիսում յուրաքանչյուր վերցերորդ երեխան թերսնված է»: