Պաղեստինցի սոված երեխայի լուսանկարը մեծ արձագանք է ստացել
Համացանցում հրապարակված լուսանկարը, որում պաղեստինցի փոքրիկը հողից ալյուր է հավաքում, մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Աֆղանստանում։
Pars Today-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ բացի թալիբների կառավարության պաշտոնյաներից, Աֆղանստանի սոցիալական ցանցերի մեծ թվով օգտատերեր կասկածի տակ են դրել մարդու իրավունքների պաշտպանների կարգախոսները և ընդգծել մուսուլմանների միասնությունն ընդդեմ Սիոնիստական ռեժիմի և նրա դաշնակիցների։
3500 աշխատողներից բաղկացած Հնդկաստանի նավահանգստի աշխատողների ֆեդերացիան, երկրի տասնմեկ նավահանգիստներում տարածած հայտարարության մեջ նշել է, որ հրաժարվում է զենք բեռնել դեպի Պաղեստինի օկուպացված տարածքներ գնացող նավերի վրա, կամ բեռնաթափել այնտեղից եկող նավերը։
Ֆեդերացիայի անդամները դեմ են արտահայտվել պատերազմին և պաղեստինցիների, հատկապես՝ կանանց ու երեխաների սպանությանը։
Հայտարարության մեջ կոչ է արվել անհապաղ հրադադար հաստատել Գազայում և համերաշխություն հայտնել Պաղեստինի կողմնակիցների հետ:
Ֆեդերացիայի հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ հաղորդվեց օկուպացված տարածքներ հնդկական ԱԹՍ-ներ ուղարկելու մասին։
Մոտ չորս ամիս առաջ Հնդկաստանի Կերալա նահանգում գործող հագուստի արտադրամասը, որը կարում է սիոնիստների ռազմական հագուստը, ի նշան աջակցության Պաղեստինի ժողովրդի, հրաժարվել էր ռեժիմի համար ռազմական հագուստ արտադրել։
Հնդիկ աշխատավորների գործողություններն ամբողջ աշխարհում ողջունել են խաղաղության և Պաղեստինի կողմնակիցները։