ԱՄՆ-ի Կոնգրեսի հրեա պատգամավորների կոչը՝ Գազայում հրադադար հաստատելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i214326-ԱՄՆ_ի_Կոնգրեսի_հրեա_պատգամավորների_կոչը_Գազայում_հրադադար_հաստատելու_համար
ԱՄՆ-ի Կոնգրեսի հրեա պատգամավորները նամակի միջոցով պահանջել են  այս երկրի նախագահին ջանքեր գործադրել Գազայի հատվածում «ժամանակավոր զինադադար» հաստատելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2024 12:58 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Կոնգրեսի հրեա պատգամավորների կոչը՝ Գազայում հրադադար հաստատելու համար

ԱՄՆ-ի Կոնգրեսի հրեա պատգամավորները նամակի միջոցով պահանջել են  այս երկրի նախագահին ջանքեր գործադրել Գազայի հատվածում «ժամանակավոր զինադադար» հաստատելու համար։

«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի ծագումով հրեա 13 դեմոկրատ պատգամավորների՝ այս երկրի նախագահ Ջո Բայդենին հղած նամակում ասված է, որ Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի համար հումանիտար իրավիճակը ահավոր ծանր է և այս տարածաշրջանում առնվազն 1,4 միլիոն տեղահանված պաղեստինցիներ այլևս չեն կարող սպասել հումանիտար օգնության հասնելուն:

Նշենք, որ մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Բրիտանիան և Գերմանիան դադարեցրել են իրենց օգնությունը «UNRWA» փրկարար ծառայություններ իրականացնող կառույցին այն բանից հետո, երբ Սիոնիստական ​​ռեժիմը UNRWA-ի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց առ այն, որ նրա 12 աշխատակիցներ համագործակցել են ՀԱՄԱՍ շարժման հետ անցած հոկտեմբերի 7-ին «Ալ-Աքսա փոթորկի» գործողության իրականացման հարցում:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) խոսնակը հայտարարել էր, որ ընթացիկ ֆինանսական օգնությունը հաշվի առնելով, մինչև այս ամսվա վերջ (փետրվար) կդադարեցվի այս կազմակերպության օգնության գործունեությունը։

Իսկ ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումները հանգեցրել են այս շրջանի բնակչության 85%-ի տեղահանմանը և Գազայի ենթակառուցվածքների 60%-ի ոչնչացմանը։