Իսրայելը շարունակում է Պաղեստինի տարբեր շրջանների վրա հարձակումները
Շարունակելով պաղեստինցիների նկատմամբ հանցագործություններն Իսրայելի բանակը հարձակումներ է իրականացրել Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտայն ափի մի շարք շրջանների վրա։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հարձակումների հետևանքով ավերվել է Պաղեստինի ինքնավարության նախկին ղեկավար Յասեր Արաֆաթի տունը։ Արաֆաթն այդ տանն ապրել է 1995 թվականից մինչև 2001 թվականը, երբ Գազայի հատվածից մեկնել է Արևմտյան ափ:
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երեկ Իսրայելը Գազայի հատվածի վրա 10 հարձակում է իրականացրել, որոնց հետեւանքով 106 մարդ նահատակվել է, 160-ը՝ վիրավորվել։
Գազայի կառավարության լրատվական գրասենյակը հայտարարել է, որ կենտրոնական շրջանում չորս տների վրա իրականացված հարձակման հետևանքով, կա առնվազն 40 զոհ և ավելի քան 100 վիրավոր։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը վերջերս հայտարարեց, որ արձանագրել է Արևմտյան ափին գտնվող պաղեստինցի բանտարկյալների նկատմամբ խոշտանգումների և այլ տեսակի դաժան վերաբերմունքի դեպքեր։ Ըստ այս կառույցի տվյալների՝ 2023թ․ հոկտեմբերի 7-ից Հորդանան գետի արեւմտյան ափին շուրջ 4785 պաղեստինցի է ձերբակալվել։ Հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 29 հազար 514 մարդու, իսկ վիրավորներինը՝ 69 հազար 616-ի։
Լիբանանի հարավային շրջանների վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ երկու փրկարար։
Ի պատասխան այդ հարձակման, Լիբանանի Հեզբոլլահի ուժերը մի քանի հրթիռներով թիրախավորել են այս ռեժիմի դիրքերը։