Եմենի բանակը հայտարարել է Կարմիր ծովում ամերիկյան նավեր խոցելու մասին
Եմենի ԶՈՒ խոսնակը հայտարարել է, որ ի պատասխան ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ոկղմից այդ երկրի դեմ իրականացվող ավիահարձակումների, Կարմիր ծովում ԱԹՍ-ներով թիրախավորվել է մի քանի ամերիկյան ռազմանավ։
«Ալ Մասիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Յահյա Սարին հայտարարել է․ «Մեր գործողություններն իրականացվել են ճնշումների դեմ հաղթանակ տանելու վերաբերյալ պաղեստինցիներին ուղղված Եմենի մեծ ժողովրդի հորդորների շրջանակում և ի պատասխան մեր երկրի դեմ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ագրեսիայի»:
Նա նշել է․ «Ամենակարող Աստծու օգնությամբ, Եմենի բանակի ռազմածովային ուժերը, հրթիռներով թիրախավորել են Ադենի ծոցում գտնվող ամերիկյան Torm Thor նավթատարը և մի քանի ռազմանավ»։Յահյկա Սարին հավելել է․ «Ի պաշտպանություն մեր ժողովրդի, մենք շարունակելւու ենք ամերիկյան ու բրիտանական հարձակումներին հակազդել Կարմիր և Արաբական ծովերում»։
«Մենք շարունակելու ենք կատարել Պաղեստինի ժողովրդի նկատմամբ մեր կրոնական, բարոյական և մարդասիրական պարտականությունները, և մեր գործողությունները կդադարեն միայն այն ժամանակ, երբ դադարեցվեն Գազայի ժողովրդի նկատմամբ իրականացվող ագրեսիան և վերջ դրվի շրջափակմանը»,- ասել է Եմենի ԶՈՒ խոսնակը: