Պաղեստինն ու ԱՄՆ-ի «հոլոքոստի մեքենան»
Արևմուտքի տեսանկյունից՝ Իսրայել պետության ստեղծումը հոլոքոստի տրամաբանական հետևանքն էր։ Խիստ ուռճացված պատմություն, որը կապված է Իսրայելի էկզիստենցիալ փիլիսոփայության, միջազգային սիոնիզմի և արևմտյան կառավարությունների կենսական շահերի հետ։ Այս պատմությունը կապված է Արևելյան Եվրոպայի կողմից հրեաներին ճնշելու հետ սակայն անհասկանալի է,թե ինչու պետք է դրա համար վճարեին պաղեստինցիները։
Իրականում, մարդու իրավունքների հավակնորդները, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայի վրա իրականացված միջուկային հարձակման և նման այլ հանցագործությունների մի մասը մյուս հանցագործությունների համեմատ ավելի ուռճացված ներկայացնելով, ենթահող նախապատարստեցին Պաղեստինը գրավելու համար։ Սակայն նրանք նույն դիրքորոշումը չհայտնեցին այլ հանցագործությունների կապակցությամբ։ Օրինակ Կարոեայի պատերազմում ԱՄՆ-ի միջամտության արդյունքում սպանվեցին առնվազն 800 հազար զինվորներ և ավելի քան 1,5 միլիոն խաղաղ բնակիչներ։ Սակայն մարդու իարվունքների պաշտպանները երբեք չքննադատեիցն այդ հանցագործությունը։
Կորեայի պատերազմում ԱՄՆ ԶՈՒ հրամանատար Քերթիս Լեմեյն ասել է․ «Մենք գնացինք ու այրեցինք Հյուսիսային Կորեայի բոլոր քաղաքները... Մոտավորապես երեք տարվա ընթացքում Կորեայի բնակչության քսան տոկոսը դարձավ պատերազմի անմիջական զոհ»:
1950-ականներցի սկած, 20 տարվա ընթացքում, ԱՄՆ բանակը Վիետնամում սպանեց առնվազն 2 միլիոն խաղաղ բնակչի և ավելի քան 1 միլիոն զինվորի։ Սակայն մարդու իրավունքների պաշտպաններն այս անգամ ևս լռեցին:
2003թ ԱՄՆ-ն գնաց Իրաք ու հրահրեց պատերազմ, որի հետևրանքով սպանվեց առնվազն 1 միլիոն խաղաղ բնակիչ։ Սակայն մարդու իրավունքների արևմտյան պահանջատերերը նորից լուռ էին,ք անի որ դա բխում էր նրանց շահերից։
Այսօր իրավիճակը կրկնվում է Գազայում։ Եվ համաշխարհային հանրությունհը մտահոգված է, իսկ իրավապաշտպնները լռում են։
ԱՄՆ-ն կրկին առաջատար է ցեղասպանությունը հորդորելու հարցում։
ԱՄՆ-ն, որը փորձում է մարդասիրական ժեստերով թուլացնել Գազայի դեմ Իսրայելի պատերազմին մասնակցության պատճառով իր վրա գործադրվող հասարակական ճնշումը, վերջերս վետո դրեց Գազայում հրադադարի հաստատման բանաձևի վրա։
Բանաձևի նախագիծը փետրվարի 20-ին ՄԱԿ-ի ԱԽ էր ներկայացրել Ալժիրն՝ արաբական երկրների անունից։ Նախագծին կողմ էր քվեարկել ԱԽ 13 անդամ։
Հարկ է նշել, որ բացի Գազայում հրադադարի հաստատմանը խոչընդոտելուց, ԱՄՆ-ը մեղսակից է նաև պաղեստինցիների ցեղասպանությանը՝ ֆինանսական ու ռազմական օգնություն ցուցաբերելով Իսրայելին։