ԱՄՆ-ն հաստատել է բրիտանական բեռնատար նավի խորտակումը հութիների հարվածից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i214772-ԱՄՆ_ն_հաստատել_է_բրիտանական_բեռնատար_նավի_խորտակումը_հութիների_հարվածից
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Եմենի հութիների հրթիռային հարվածի հետևանքով Կարմիր ծովում բրիտանական բեռնատար նավի խորտակման մասին:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Մարտ 03, 2024 11:52 Asia/Tehran

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Եմենի հութիների հրթիռային հարվածի հետևանքով Կարմիր ծովում բրիտանական բեռնատար նավի խորտակման մասին:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ հայտնել է, որ մարտի 2-ին, ժամը մոտավորապես 02:15-ին, բելիզյան դրոշով, բրիտանական Rubymar նավը խորտակվել է Կարմիր ծովում՝ հութիների հականավային բալիստիկ հրթիռի հարվածից:

Նավով տեղափոխվող մոտ 21 հազար տոննա պարարտանյութը՝ ամոնիումի սուլֆատը, Կարմիր ծովում հայտնվելով, բնապահպանական վտանգ է ներկայացնում: Բացի այդ՝ խորտակվող նավը կարող է վտանգավոր լինել ջրային ծանրաբեռնված ուղով ընթացող  այլ նավերի համար:

Ավելի վաղ հութիները հայտարարել են, որ իրենց գործողությունները Կարմիր ծովում ուղղված են Գազայի հատվածում պաղեստինցիների աջակցությանը՝ պնդելով, որ իրենք չեն միջամտում տարածաշրջանում ազատ նավարկությանը: ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հունվարի կեսերից հարվածներ են հասցնում հութիների թիրախներին՝ դա որակելով պատասխան Կարմիր ծովում ազատ նավարկության սպառնալիքներին: