Սկսվել է Իսրայելի վախճանը՝ երկու առանցքների փլուզման պատճառով
Արաբական աշխարհի վերլուծաբան Սուլթան Ալ-Աջլունիի կարծիքով, սիոնիզմի հետ պատերազմի արդյունքները ակնթարթային չեն լինի, այլև կպարզվեն երկարաժամկետում։
Պաղեստինցի այս վերլուծաբանը համոզված է, որ Գազայի պատերազմի ընթացքում փլուզվել են սիոնիզմի երկու կարևոր առանցքներ՝ անվտանգությունը և տնտեսությունը։
Ալ-Աքսա արբանյակային ցանցի հետ զրույցում Սիոնիստական ռեժիմի հարցերի վերլուծաբան Սուլթան Ալ-Աջլունին ասել է.-Բոլոր գրողները գրում են այն մասին, թե ինչպես է Իսրայել բառը դարձել ցեղասպանության, միջազգային իրավունքի խախտումների, հանցագործության և բռնության հոմանիշ, և այդ բոլորը պաղեստինյան հաղթանակի նշաններ են:
Նշելով, որ աշխարհում թուլացել է սիոնիզմի նկատմամբ հավատքն ու ոգին, արաբ այս վերլուծաբանը նշել է, որ բազում փաստեր կան, որ հրեաները գաղթում են բռնագրավյալ տարածքներից։
2023 թվականի հոկտեմբերից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին զանգվածային կոտորած է սկսել անպաշտպան և ճնշված Պաղեստինի ժողովրդի դեմ։
Այս ռեժիմը ստեղծվել է 1948 թվականին՝ պաղեստինյան հողում գաղութարար Բրիտանիայի աջակցությամբ, և այդ ժամանակվանից ի վեր բազում զանգվածային սպանություններ է իրականացրել պաղեստինցիներին ցեղասպանության ենթարկելու և նրանց ողջ տարածքներն օկուպացնելու համար։
