Եմենի հարձակման թիրախ են դարձել ամերիկյան երկու էսկադրային ականակիր ռազմանավեր
Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարիըն հայտարարել է, որ Եմենի զինված ուժերին հաջողվել է Կարմիր ծովում օպերացիայի ընթացքում հարձակվել ամերիկյան երկու էսկադրային ականակիր ռազմանավի վրա։
Նրա խոսքով՝ այս գործողության ընթացքում, որն իրականացվել է Եմենի ռազմածովային ուժերի, հրթիռային և ԱԹՍ-ների ստորաբաժանումների մասնակցությամբ, կիրառվել են ծովային հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Եմենի զինված ուժերի խոսնակն ընդգծել է, որ Եմենի զինված ուժերի գործողությունները չեն դադարի մինչև Իսրայելի ագրեսիայի ավարտը և Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի շրջափակման վերացումը։
Օրերս հրապարակվեց փետրվարի 18-ին Եմենի բանակի բալիստիկ հրթիռի միջոցով խոցման պատճառով Կարմիր ծովում բրիտանական Rubymar նավի խորտակման մասին լուրը։ Եմենի բանակը հարձակումներ է իրականացրել նաև ամերիկյան նավերի դեմ։