Եմենի հարձակման թիրախ են դարձել ամերիկյան երկու էսկադրային ականակիր ռազմանավեր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i214918-Եմենի_հարձակման_թիրախ_են_դարձել_ամերիկյան_երկու_էսկադրային_ականակիր_ռազմանավեր
Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարիըն հայտարարել է, որ Եմենի զինված ուժերին հաջողվել է Կարմիր ծովում օպերացիայի ընթացքում հարձակվել ամերիկյան երկու էսկադրային ականակիր ռազմանավի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 06, 2024 12:31 Asia/Tehran
  • Եմենի հարձակման թիրախ են դարձել ամերիկյան երկու էսկադրային ականակիր ռազմանավեր

Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարիըն հայտարարել է, որ Եմենի զինված ուժերին հաջողվել է Կարմիր ծովում օպերացիայի ընթացքում հարձակվել ամերիկյան երկու էսկադրային ականակիր ռազմանավի վրա։

Նրա խոսքով՝ այս գործողության ընթացքում, որն իրականացվել է Եմենի ռազմածովային ուժերի, հրթիռային և ԱԹՍ-ների ստորաբաժանումների մասնակցությամբ, կիրառվել են ծովային հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։

Եմենի զինված ուժերի խոսնակն ընդգծել է, որ Եմենի զինված ուժերի գործողությունները չեն դադարի մինչև Իսրայելի ագրեսիայի ավարտը և Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի շրջափակման վերացումը։

Օրերս հրապարակվեց փետրվարի 18-ին Եմենի բանակի բալիստիկ հրթիռի միջոցով խոցման պատճառով Կարմիր ծովում բրիտանական Rubymar նավի խորտակման մասին լուրը։  Եմենի բանակը հարձակումներ է իրականացրել նաև ամերիկյան նավերի դեմ։