Ամերիկյան նավի վրա Եմենի ԶՈՒ հարձակման հետևանքով կա 3 զոհ
Մարտ 07, 2024 06:35 Asia/Tehran
ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ True Confidence նավի վրա Եմենի իրականացրած հրթիռային հարձակման հետևանքով կա երեք զոհ, առնվազն չորս վիրավոր։
Չորեքշաբթի օրը Եմենի ԶՈՒ խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին հայտարարել է, որ այդ երկրի զինված ուժերը Կարմիր ծովում հարձակում են իրականացրել ամերիկյան երկու ռազմանավերի վրա։
Նա նշել է, որ գործողության ժամանակ կիրառվել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։