Շարունակվում են Գազայի հատվածի տարբեր շրջաններում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները
Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակությունը հանգեցրել է այս տարածքում զոհերի թվի աճին և ենթակառուցվածքների ոչնչացմանը:
Ուրբաթ օրը «Շահաբ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Գազայի առողջապահության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարություն է տարածել առ այն, որ վերջին 24 ժամվա ընթացքում Սիոնիստական ռեժիմը 9 նոր հանցագործություն է կատարել Գազայի հատվածի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Խան Յունիսում և Ռաֆահում, որտեղ զոհվել է 83 մարդ, վիրավորվել՝ 142-ը։
Այս հայտարարության շարունակության մեջ նշվում է, որ Սիոնիստական ռեժիմը նաև ռմբակոծել է Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա և Բեյթ Լահիա և Ալ-Սալաթին շրջանները, ինչի հետևանքով նահատակվել են մի քանի պաղեստինցիներ։
Գազայի Առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ վերջին նահատակները հաշվի առնելով, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի ոտնձգության զոհերի թիվը հասել է մոտ 31 հազար մարդու։
Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարություն է տարածել առ այն, որ դաժան խոշտանգումների պատճառով 27 պաղեստինցի բանտարկյալներ նահատակվել են Սիոնիստական ռեժիմի բանտերում։

Պաղեստինի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ընդգծվել է միջազգային հանրության միջամտության անհրաժեշտությունը՝ աջակցելու պաղեստինյան ժողովրդին՝ ընդդեմ Սիոնիստական ռեժիմի նպատակային հանցագործությունների, հատկապես Գազայի հատվածում, ինչպես նաև իրականացնելու Արդարադատության Միջազգային դատարանի վճիռը՝ Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի ռազմական գործողությունները կասեցնելու և այս ռեժիմի ցեղասպանությունը կանխելու մասին։
Միևնույն ժամանակ, Գազայում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգող Սիգրիդ Կագը Նյու Յորքում Անվտանգության խորհրդի նիստի ավարտին, ընդգծելով մարդկանց օգնություն ուղղարկելու համար ցամաքային անցակետերի կարևորությունը, ասաց․ «Օդով կամ ծովով մարդասիրական օգնություն ուղարկելը Գազայի հատված չի կարող այլընտրանք լինել ցամաքային անցակետերին, մանավանդ որ մեզ անհրաժեշտ է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի ժողովրդին տևական ժամանակով»:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 5 ամիս տեւած պատերազմից և Գազայի հատվածի դաժան պաշարումից հետո այս շրջանի բնակիչների մեծ մասը կանգնած է սովի առջև։