Եմենի բանակը հատուկ գործողություն է իրականացրել ամերիկյան նավերի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i215094-Եմենի_բանակը_հատուկ_գործողություն_է_իրականացրել_ամերիկյան_նավերի_դեմ
Եմենի բանակը հատուկ գործողություն է իրականացրել ամերիկյան նավերի դեմ, որում ներգրավված են եղել 37 անօդաչու թռչող սարքեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2024 06:02 Asia/Tehran
  • Եմենի բանակը հատուկ գործողություն է իրականացրել ամերիկյան նավերի դեմ

Եմենի բանակը հատուկ գործողություն է իրականացրել ամերիկյան նավերի դեմ, որում ներգրավված են եղել 37 անօդաչու թռչող սարքեր։

Եմենի բանակի խոսնակ Յահյա Սարին հայտնել է Ադենի ծոցում և Կարմիր ծովում ամերիկյան մեկ նավի և ֆրեգատների դեմ հրթիռների ու ԱԹՍ-ների կրառմամբ իրականացված  գործողությունների  մասին։
Նա նշել է․ «Առաջին գործողության ժամանակ Ադենի ծոցում հրթիռակոծվել է ամերիկյան  Propel Fortune  նավը։ Երկրորդ գործողությունն իրականացվել է ԱՄՆ բանակի մի քանի ֆրեգատների դեմ՝ Կարմիր ծովում և Ադենի ծոցում՝ 37 ԱԹՍ-ների կիրառմամբ»։
Եմենը հայտարարել է, որ քանի դեռ Գազայում Իսրայելի հանցագործությունները չեն դադարել, շարունակելու է թիրախավորել ռեժիմի նավերը։