Ինչպես Իսրայելը սպանեց Սալմային
4-ամյա պաղեստինցի «Սալմա Ջաբերը» մեկն է այն հազարավոր մանուկ նահատակներից, ովքեր նահատակվել են Գազայում Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի նոր շրջանում։
Սալմայի հայրն ասել է․ -2023 թվականի դեկտեմբերին Սալման վիրավորվել է պարանոցից և նահատակվել իր գրկում, երբ փորձում էր փախչել Գազա քաղաքից իսրայելցի զինվորների կրակոցների պատճառով։
«Հոսեյն Ջաբերը» դստեր նահատակության մասին պատմել է․- Ընտանիքս փախչում էր բնակելի թաղամասից, աչքիս առաջ տեսա Սալման պարանոցից վիրավորվեց․ Նա ճկվում էր ցավից, բայց շարունակում էր վազել: Ես վազեցի նրա մոտ, որպեսզի գրկեմ նրան և տանեմ մեքենայի մոտ, մինչդեռ կինս և երեխաներս Օմարն ու Սառան շարունակում էին վազել:
Հոսեյն Ջաբերն ասում է․- Սալման ուր գնում էր այնտեղ ուրախությամբ էր լցվում։ 3-ամյա որդիս Օմարն անընդհատ հարցնում է ուր է Սալման։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի խոսնակ Ջեյմս Էլդերը երեկ երկուշաբթի հայտարարել է, որ Գազայի հատվածում պատերազմից, սովից և թերսնումից ամենաշատը տուժում են երեխաները։ Նա նշել է, որ բառեր չի գտնում Գազայում տիրող աղետը նկարագրելու համար։
2023 թվականի հոկտեմբերից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին զանգվածային կոտորած է սկսել անպաշտպան և ճնշված Պաղեստինի ժողովրդի դեմ։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետեւանքով նահատակվել է ավելի քան 31 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 72 հազարը:
Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից պաղեստինյան երկիր հրեաների ներգաղթի միջոցով , և այդ ռեժիմի գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր զանգվածային սպանությունների տարբեր ծրագրեր են իրականացվել՝ պաղեստինցիներին ցեղասպանության ենթարկելու և նրանց ողջ հողը գրավելու համար: