Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i215254-Կրեմլը_մեկնաբանել_է_Փաշինյանի_ՀԱՊԿ_ից_դուրս_գալու_հնարավորության_մասին_հայտարարությունները
Մոսկվան լսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին, դեռ շատ աշխատանք կա, իրավիճակի պարզաբանման համար անհրաժեշտ են շփումներ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2024 11:55 Asia/Tehran
  • Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին հայտարարությունները

Մոսկվան լսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին, դեռ շատ աշխատանք կա, իրավիճակի պարզաբանման համար անհրաժեշտ են շփումներ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:

 «Իհարկե, մենք լսել ենք այս հայտարարությունները։ Ակնհայտորեն, իհարկե, հիմա շատ աշխատանք կա անելու։ Մեզ անհրաժեշտ են շփումներ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Մենք կպարզաբանենք և կխոսենք պարոն վարչապետի հայտարարություններին համապատասխան»,- լրագրողներին պատասխանել է Պեսկովը։

Հարցը, թե ինչպես է ՀԱՊԿ-ը վերաբերում Փաշինյանի նման հայտարարություններին, Պեսկովը վերահղել է ՀԱՊԿ-ին և պարզաբանել, որ Կրեմլը չի ​​կարող խոսել կազմակերպության անունից։ «Իհարկե, ՀԱՊԿ շրջանակներում որոշակի աշխատանք կա անելու»,- եզրափակել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ Երևանի բարձրացրած հարցերին։