Սիոնիստական ռեժիմի 7 ստերը Գազայի պատերազմի վերաբերյալ
Վերջին ամիսներին Սիոնիստական ռեժիմը հայտարարում է կեղծ հաջողությունների մասին ու կեղծ լուրերի միջոցով փորձում արդարացնել Գազայում իրականաված ոճրագործությունը, սակայն շատ դեպքերում խայտառակվել է։
Ստորև կքննարկենք Գազայի պատերազմի վերաբերյալ Իսրայելի 7 կեղծ պնդումները։
1․ Ո՞վ է խախտել հրադադարը
Առռաջին սուտը վերաբերվում է նրան, թե հրադադարի ռեժիմը խախտել է Պաղեստինի իսլամական Դիմադրությունը՝ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությամբ։
Ռեժիմի բանակն այս պնդումն արել է, անտեսելով այն փաստը, որ նախքան հոկտեմբերի 7-ին մեկնարկած ՀԱՄԱՍ-ի գործողությունը, բազմիցս թիրախավորել է Գազայի հատվածը, սպանելով ավելի քան 230 պաղեստինցու։ Այսինքն՝ հրադադարը խախտել է հենց Իսրայելը։
2․ Իսրայելցի գերիների ազատումն առաջնահերթություն է
Գերիներին ազատելու առաջնահերթության մասին հայտարարությունը հերթական կեղծիքն է։
Ինչպես ասել է ամերիկացի հաղորդավար Մեհդի Հասաը, դա այդպես չէ, քանի որ իսրայելական բանակը հարձակումների ու ռմբակոծությունների ժամանակ Գազայում սպանել է բազմաթիվ իսրայելցի գերիների։
3․ Գլխատված նորածիններ
Իսրայելը հայտարարեց, թե ՀԱՄԱՍ-ը գլխատել է 30 նորածինների։
Այս կեղծ պնդումը կրկնելու համար CCN հեռուստաալիքի թղթակիցը ստիպված է եղել ներողություն խնդրել։
Սկզբում Իսրայելը անընդհատ կրկնում էր այս կեղծ պնդումը, սակայն հետագայում չկարողացավ ներկայացնել այն հաստատող որևէ ապացույց։
CNN-ի թղթակից Սառա Սիդները X սոցցանցում այս կապակցությամբ արած գրառման մեջ նշել է․ «Իսրայելը հայտարարել է, որ չի կարող հաստատել պնորածինների գլուխները կտրելու մասին Նեթանյահուի գրասենյակի պնդումը։ Ես պետք է ավելի զգույշ լինեմ իմ խոսքերում։ Ներողություն եմ խնդրում»։
CNN-ի լրագրող Սառա Սիդների թվիթը
4․ Ալ-Շաֆա հիվանդանոցում տեղակայված է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոն
Գազայի հիվանդանոցների ռմբակոծության պատճառով քննադատության լայն ալիքի հետևանքով, և սեփական հանցագործություններն արդարացնելու նպատակով, իսրայելը ստիպված եղավ անել հերթական կեղծ հայտարարությունը, պնդելով, թե հարձակումների պատճառը բժշկական կենտրոններում, այդ թվում Ալ-Շաֆա հիվանդանոցում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնների առկայությունն էր։
Կեղծիք, որը բացահայտվեց միջազգային գործակալությունների կողմից։
Երբ Իսրայելը հարձակվեց Ալ-Շաֆա հիվանդանոցի վրա ու մտավ դրա նկուղները, միջազգային կազմակերպությունները հայտարարեցին, որ այնտեղ չկա ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կեենտրոն։
Իսկ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը CNN-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ այդ պնդումը կեղծ է։
5․ Պաղեստինի առոջղապահութանյան նախարարության ներկայացրած վիճակագրությունը վստահելի չէ
Գազայի վրա ռեժիմի հարձակումների հետևանքով զոհերի մեծ թվերի մասին հայտարարություններից հետո բարձրացված քննադատոթյան մեծ ալիքի պատճառով, Իսրայելի բանակի խոսնակը հայտարարեց, որ այդ վիճակագրությանը վստահել չիկարելի։ Սակայն իսրայելցի լրագրողներն ու վերլուծաբանները Գազայում այլ հավաստի աղբյուր չեն գտել, և հղում են անում նախարարությանը։
Վերջին տվյալների համաձայն՝ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 31 հազար, վիրավորվել՝ ավելի քան 72 հազար պաղեստինցի։
6․ Գազայում սով չկա
Միջազգային կազմակերպությունները բազմիցս հերքել են Իսրայելի այն պնդումը, թե Գազայում սով չկա։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Ջեյմս Էլդերը վերջերս մտահոգություն է հայտնել Գազայում տիրող հումանիտար աղետի վերաբերյալ և հայտարարել, որ այն նկարագրելու համար բառեր չի գտնում։
Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիցը վերջերս հայտարարեց, որ սովը սպառնում է Գազայի կես միլիոն բնակիչների։
7․ Պաղեստինցիների կոտորածի պատճառը ՀԱՄԱՍ-ն է
Հերթական սուտը վերաբերվում է նրան, թե պաղեստինցիները սպանվում են ՀԱՄԱՍ-ին ձայն տալու պատճառով։ Գազայում վերջին ընտրություններն անցկացվել են մոտ 20 տարի առաջ, երբ այսօրվա պատերազմի զոհերի մեծ մասը դեռ ծնված չէր։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին զանգվածային ջարդ է սկսել անպաշտպան և ճնշված պաղեստինյան ժողովրդի դեմ։
Իսրայելը ստեղծվել է 1917թ․ Բրիտանիայի գաղութատիրական քաղաքականության շրջանակում, տարբեր երկրներից հրեաների ներգաղթի արդյունքում։ իսրայելի պաշտոնական գոյության մասին հայտարարվել է 1948թ․։ Այդ ժամանակից սկսած, ռեժիմն իրականացնում է պաղեստինցիների ցեղասպանությունը՝ նրանց հողերին տիրանալու նպատակով։
Աղբյուր՝ ՄԵՀՐ լրատվական գործակալություն
Բանալի բառեր Գազայի դիմադրություն, Իսրայելի պարտություն, «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողություն, պաղեստինցիների ցեղասպանություն, Իսրայելի կեղծիքը